Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ընթացող Հավաքականանվտանգության խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց, որ Ղազախստանում օգտագործվել են Մայդանի տեխնոլոգիաները։
Նրա խոսքով` հասկանալի է, որ ղազախական պետականության սպառնալիքը պայմանավորված է ոչ թե տարերային ակցիաներով` կապված վառելիքի թանկացման հետ, այլ նրանով, որ իրավիճակից օգտվել են ապակառուցողական արտաքին և ներքին ուժերը:
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները դրսից միջամտության ոչ առաջին և ոչ էլ վերջին փորձն են։
«Գների բարձրացման դեմ հանդես եկող մարդիկ մի նպատակ են ունեցել, իսկ նրանք, ովքեր զենք են վերցրել և հարձակվել են պետության վրա, բոլորովին այլ նպատակ»,- ասաց Պուտինը:
Ընդ որում՝ ակտիվորեն կիրառվել են բողոքի տեղեկատվական աջակցության «մայդանային» տեխնոլոգիաներին բնորոշ տարրեր։ Օգտագործվել են գրոհայինների մանրակրկիտ պատրաստված խմբեր, այդ թվում՝ արտասահմանում ահաբեկիչների ճամբարներում պատրաստություն անցած։
ՌԴ նախագահի խոսքով` Ղազախստանի վրա հարձակումն ագրեսիայի ակտ էր, դրան պետք էր արձագանքել առանց հապաղելու։ Ղազախստանի նախագահի ուղերձն անմիջապես աջակցություն է ստացել բոլոր պետությունների ղեկավարների և Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող Հայաստանի վարչապետի կողմից։














