Հայաստանի և Ղազախստանի միջև վերսկսվում են ուղիղ չվերթերը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ Ակտաու-Երևան-Ակտաու թռիչքի չեղարկումից հետո առաջին չվերթը տեղի կունենա այսօր` ժամը 19:10-ին:
SCAT ավիաընկերությունն այդ ուղղությամբ թռիչքները դադարեցրել էր ղազախստանյան իրադարձությունների պատճառով։Ղազախական ավիաընկերության ներկայացուցիչ Օկսանա Սվիստունը Sputnik Արմենիային հայտնեց, որ ինքնաթիռը Երևանում վայրէջք կկատարի նշանակված ժամին` 18։20։
Նրա խոսքով՝ թռիչքների ժամանակացույցում որևէ փոփոխություն նախատեսված չէ:













