Լրահոս 24/7

Կոչ եմ անում կողմ քվեարկել նախագծին և մեկ անձի անփոխարինելիության, մեծարման էպոսն ավարտել. Վ․Գաբրիելյան

Այսօր ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ 

Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանն իր եզրափակիչ ելույթում նախ անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների պահվածքին։

«Պարոն Վարդևանյան, սկսեմ ձեզանից. չէի ուզի ձեր խոսքին գնահատական տալ, բայց չստացվեց այդ մանիպուլյացիայի փորձը։ Ես, անկախ իմ պաշտոնական կարգավիճակից, մարդկանց ընդհանրապես չեմ գնահատում, սիրուն է, թե սիրուն չի, առավել ևս՝ տղամարդկանց։ Ինչ վերաբերում է խնդրո առարկային, ասեմ ձեզ հետևյալը. այո՛, կա  անձնական պատճառ, որը բխում է հետևյալից. ինձ համար հասկանալի չի, օրինակ, մարդը, երբ երկու կամ երեք անգամ չի ընտրվում, արդյոք ինքը չունի՞ սկզբունքայնություն՝ ինքնաբացարկ հայտնելու, չէ՞ որ իր համար պարզ է արդեն, որ ինքն այլևս չի ընտրվելու։

Ի դեպ, հարց եմ տվել պարոն Ղազինյանին՝ ինչո՞ւ ինքնաբացարկ չեք հայտնում, ասել է՝ չեմ կարող, իրավունք չունեմ։ Զարմանալի է։ Ինչ վերաբերում է օրենքին,  ձեզ այսպիսի մի փաստարկ բերեմ. պարոն Ղազինյանը մինչև այս պահը չի ստացել օրենքի գաղտնիության թույլտվությունը, և հարց է ծագում՝ ինքն ինչպե՞ս է վարելու փակ նիստերը նախագահի բացակայությամբ»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, և՛ իրեն, և՛Մկրտչյանին ընտրել են ՀՀ քաղաքացիները, և Մկրտչյանի մատնանշած անձն ունի անուն և ազգանուն։

«Դա տարրական բարեկրթություն է, ուստի ձեզ հորդորում եմ՝ մյուս անգամ, եթե ինձ հետ շփվելիս լինեք, դիմեք ինձ անուն-ազգանունով։ Իմ ինքնասիրությունից իհարկե ցածր է, որ ես տրվեմ ձեր սադրանքին, բայց նաև ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ դուք ողջունում եք տվյալ նախագիծը, և հուսով եմ, որ ըստ տրամաբանության՝ կողմ կքվեարկեք։ Ինչ վերաբերում է «Դոնթի բանաձևին» ու ստիպելուն, այո՛, ստիպում ենք՝ «Դոնթի բանաձևով» ընդդիմությանը ևս տրամադրված են տեղեր»,- ասաց Վիլեն Գաբրիելյանը։

Այնուհետև նա կոչ արեց կողմ քվեարկել նախագծին և մեկ անձի անփոխարինելիության, մեծարման չարաբաստիկ էպոսն ավարտել։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

4 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

5 hours ago