Այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Կրթության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը։
Օրենքներից մեկը վերաբերում էր 1-4-րդ դասարանների դասագրքերի ֆինանսավորմանը։ «1-4-րդ դասարանների դասագրքերի ծախսը կհոգա պետությունը․ մեծ գումար չի կազմում»,- որպես հիմնական զեկուցող ներկայացրեց հանձնաժողովի նախագահը։