

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
ՀՀ գլխավոր դատախազը մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:Այցի ընթացքում պատվիրակությունների ղեկավարների ընդունելության շրջանակում հանդիպում է նախատեսված ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։Պատվիրակությունը Մոսկվա է մեկնել հենց նրա հրավերով։
Կառավարության մամուլի ծառայությունը հունվարի 5-ին հայտնել էր, որ Դավթյանի հետ ՌԴ են մեկնելու գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…