Լրահոս 24/7

Շոյգուն նշել է, թե երբ ՀԱՊԿ խաղաղապհները կհեռանան Ղազախստանից

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե երբ ՀԱՊԿ խաղաղապահները դուրս կգան Ղազախստանից։ Նախարարը նշել է, որ խաղաղապահ ուժերը կավարտեն իրենց առաքելությունը Ղազախստանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։

«ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը Ղազախստանի Հանրապետությունում լիովին չի կայունացել, բնականաբար, Ղազախստանի Հանրապետության ղեկավարության որոշմամբ», – երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ ասել է Շոյգուն։

Նախարարի խոսքով՝ ներկայումս ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանի տարածքում կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում։

«Կարճ ժամանակում՝ ընդամենը երեք օրում, ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները տեղափոխեցին անձնակազմ և տեխնիկա։ Դա հնարավոր դարձավ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գործողությունների բարձր համակարգման և արդյունավետության շնորհիվ, որոնք ձեռք են բերվել համատեղ վարժանքների արդյունքում, ինչպես նաև Սիրիայում ռուսական զորքերի և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայման ընթացքում ձեռք բերված փորձի ժամանակ»,- ասել է նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago