

Ղազախստանում ավելի քան 150 բիզնես-օբյեկտ եւ 50-ից ավելի վարչական շենք Է վնասվել անկարգությունների ընթացքում: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել Է արդյունաբերության եւ ենթակառուցվածքային զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաեւը հանրապետության նոր կառավարության առաջին նիստում։
«Ակիմատների (տարբեր մակարդակի տեղական վարչակազմերի – ծանոթ. խմբ,) օպերատիվ տվյալներով՝ երկրի ութ տարածաշրջաններում վնասված են 53 պետական օբյեկտ եւ փոքր եւ միջին ձեռնարկչության 151 օբյեկտ: Վնասված օբյեկտների ստույգ քանակն ամեն օր ճշտվում են ակիմատների կողմից: (…) Բոլոր տարածաշրջաններում ստեղծված են պատճառված վնասի հետազոտման եւ գնահատման համապատասխան հանձնախմբեր»,- հայտնել Է նախարարը:
Նախարարը նշել Է՝ ամենից շատ օբյեկտներ տուժել են Ալմաթիում՝ 166:
Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք բնակավայրերում սկսվեցին բողոքի ակիցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ:
Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության Է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Իշխանությունների տվյալներով՝ հանրապետությունում վերակնգնված Է սահմանադրական կարգը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…