Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկը դարձել է ահաբեկիչների կողմից տեղի ջրատարի թունավորումը թույլ չտալը:
Տեղեկությունը լրագրողներին է հայտնել խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար, մայոր Հայրապետ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ զինվորականները հսկողության տակ են վերցրել առանցքային ենթակառուցվածքային օբյեկտը, որպեսզի ծայրահեղականները չփորձեն թունավորել ջուրը ։
«Ջրատարը ռազմավարական օբյեկտ է, և ջուրը թունավորելու տեսական սպառնալիք կար», – նշել է նա: