Լրահոս 24/7
12.01.2022

Ճգնաժամային 2020թ–ից հետո օտարերկրյա ներդրողները վերադառնում են Հայաստան

Ճգնաժամային 2020թ–ից հետո օտարերկրյա ներդրողները վերադառնում են Հայաստան

Օտարերկրյա ներդրումները Հայաստանում 2020 թվականից հետո սկսել են վերականգնվել ։ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով` եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է ընդամենը 16,3 մլն դոլար, ապա 2021 թվականի հունվար-սեպտեմբերին` 10 անգամ շատ` 162,2 մլն։

Առաջին տեղում Ռուսաստանից ներդրումներն են, որոնք 2020թ.-ի հունվար-սեպտեմբերին նվազել էին 35 մլն դոլարով, իսկ 2021թ–ի հունվար–սեպտեմբերին կազմել են 52 մլն դոլար, այդ թվում՝ նոր կապիտալ ներդրումների հաշվին («Հարավկովկասյան երկաթուղի», «Ռուսալ-Արմենալ» գործարան և այլ ձեռնարկություններ):

2021-ին Հայաստանում ավելացել է նաև Գերմանիայից և Իտալիայից ներդրումների ծավալը` կազմելով համապատասխանաբար` 56,8 և 20,8 մլն դոլար (նախորդ տարվա 45,1 և 18,5 մլն–ի փոխարեն)։ Հիմնականում ներդրումները կապված էին Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ, որն իրականացվել է իտալական «Renco» և գերմանական «Siemens» ընկերությունների կողմից։

Վերականգնվել են նաև Իրանից եկող ներդրումները` կազմելով 11,5 մլն դոլար։ Եթե 2020 թվականի հունվար-սեպտեմբերին դրանք զրոյական մակարդակի վրա էին, քանի որ իրանական կողմը գրեթե կանգնեցրել էր Հայաստանում իրականացվող ծրագրերը, նախ` կորնավիրուսի համավարակի, ապա` Արցախյան պատերազմի հետևանքով։

Իսկ արդեն 2021թ–ից սկսած` իրանական «Sunir» ընկերությունը վերսկսել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը։2021թ–ին Մեծ Բրիտանիայից ներդրումները կազմել են 6,2 մլն դոլար, Նիդեռլանդներից՝ մոտ 1,8 մլն, Արգենտինայից` 3,9 մլն` պայմանավորված Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների շահագործման, «Կարաս» գինեգործական ընկերության աշխատաքով։

Իսկ, օրինակ, բրիտանական Ջերսի կղզին հայաստանյան ներդրողների շարքում գրեթե չի նկատվում, ինչը նշանակում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքի համար պայքարող «Լիդիան Ինթերնեյշնլը» անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում որևէ ֆինանսական գործողություն չի իրականացրել։Ֆրանսիական ներդրումների արտահոսքը Հայաստանից ևս շարունակվում է. եթե 2020թ–ին այդ երկրից ներդրումները կազմել են 2,3 մլն, ապա 2021-ին` 3,2 մլն դոլար։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է