Խաղային բնագավառում միասնական քաղաքականության ապահովմանը եւ հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանմանն ուղղված Կառավարության նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 12-ի նիստում:
ԱԺ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ գովազդ կթույլատրվի միայն 4 աստղանի եւ բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում ու նմանատիպ գործունեություն իրականացնող շենքերի ճակատային հատվածում:
Մյուս վայրերում գովազդն արգելված կլինի: Արմեն Հայրապետյանի տեղեկացմամբ՝ նման սահմանափակումներ գործում են շատ երկրներում՝ Լատվիա, Էստոնիա, Չեխիա, Վրաստան եւ այլն:














