

Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը տնտեսապես արդարացված է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով իր կեսլուրջ-կեսկատակ դիտարկումը։
«Հունվարի 3-ին՝ ժամը 4-ին, հանդիպում ունեի, և այն մարդը, որ պետք է գար, 10 րոպե ուշացավ, եկավ, ասաց. «Խցանում էր, դրա համար ուշացա»։ Նման բան Հայաստանում երբեք չի եղել հունվարի 3-ին, և ես կարծում եմ, որ այն տնտեսական աշխուժությունը, որ մենք արդեն տեսնում ենք, թույլ է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ ենք սկսել տարին»,- ասաց Քերոբյանը։
Նման եզրահանգման համար, ամանորյա խցանումներից բացի, Վահան Քերոբյանի համար հիմք են ծառայել նաև շփումները մանրածախ առևտրի կետերի ու խոշոր արդյունաբերական ընկերությունների հետ։
Խոսելով թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումների մասին՝ նախարարը նշեց՝ երբ Կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները, այդտեղ առաջնորդվեց քաղաքական նկատառումներով:
«Մենք հետևելու ենք իրավիճակին և եթե տեսնենք, որ խնդիրներ կան, այդ ներդրողների բիզնեսները վտանգված են, և նրանք այնքան չեն կայացել, որպեսզի կարողանան մրցակցել թուրքական ապրանքներ ներկրողների հետ, ապա մենք անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որպեսզի պաշտպանենք նրանց»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Վահան Քերոբյանը շեշտեց, որ ինքն անձամբ կողմնակից է եղել արգելքի երկարացմանը և տեղեկացրեց, որ հնարավոր է եղել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնել, բայց քանի որ Կառավարությունը կոլեգիալ մարմին է, միասին այդպիսի որոշում են կայացրել:
Ցավակցելով հունվարի 11-ին ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով ՀՀ սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ընտանիքներին՝ Քերոբյանը միաժամանակ հիշեցրեց, որ նման միջադեպեր անընդհատ եղել են նախորդ 30 տարիներին։
«Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղություն լինի Հայաստանի համար ընդունելի պայմաններով, որպեսզի մենք կարողանանք մտածել երկարաժամկետ աշխատանքի մասին։ Այսօր ցանկացած ներդրող բավական կարճաժամկետ է մտածում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ խաղաղությունն ունի շատ մեծ գին։
«Եթե մենք խոսում ենք խաղաղության մասին, այդ խաղաղությունն ունի շատ մեծ գին, եւ հայ ժողովուրդը 30 տարվա ընթացքում ամեն տարի վճարել է խաղաղության բացակայության գինը: Դրա պատճառով է, որ մենք ունենք ահռելի խնդիրներ կրթության մեջ, առողջապահության մեջ, ենթակառուցվածքներում: Խաղաղության բացակայությունը թույլ չի տվել, որ մեր երկիրը զարգանա այնպես, ինչպես խաղաղության մեջ ապրող մրցակից երկրները։ Մենք հասկանում ենք, որ հայ ժողովրդի բարեկեցությունը լավացնելու համար անհրաժեշտ պայման է երկարաժամկետ խաղաղության հաստատումը»,- ասաց նախարարը:
Քերոբյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանում խաղաղության բացակայությունը ձեռնտու է եղել այն մարդկանց, որոնք կոռուպցիոն համակարգ են ստեղծել ու կայացրել։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…