Լրահոս 24/7
12.01.2022

ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական ԶՈւ-երի միջև հեռավորության անհրաժեշտությունը

ԵՄ պաշտոնյաները շեշտել են հայկական և ադրբեջանական ԶՈւ-երի միջև հեռավորության անհրաժեշտությունը

Եվրամիության պաշտոնյաներն անդրադարձել են հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքին՝ շեշտելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև հեռավորության անհրաժեշտությունը:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ԵՄ արտաքին գործերի հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում մասնավորապես գրել է. «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին փոխհրաձգությունը, որի արդյունքում զոհեր և վիրավորներ են եղել, վերահաստատում է ուժերի միջև հեռավորության և վստահության ամրապնդման միջոցների անհրաժեշտությունը»:

Խոսնակը շեշտել է նաև, որ Եվրամիությունը աշխատում է երկու կողմերի հետ՝ նպաստելու հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ իր խորը անհանգստությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերի առնչությամբ։ «Կողմերի համար կարևոր է լարվածությունը թուլացնել և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»:

Կլաարը շեշտել է. «Եվրամիությունը պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերի միջև հեռավորություն պահպանելու համար: Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ աշխատելու համար»:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է