Լրահոս 24/7
13.01.2022

Փոքր ու միջին արտահանողները կազատվեն մինչև 1 մլն դրամ պետտուրքից

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պարզեցնել փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից ՀՀ–ից ապրանքների արտահանման գործընթացը։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում նախարարության առաջարկած փոփոխությամբ նախատեսվում է արտահանողին ազատել պետական տուրքից բոլոր այն դեպքերում, երբ արտահանվող ապրանքի ընդհանուր մաքսային արժեքը չի գերազանցում 1 մլն ՀՀ դրամը, արտահանումն ամբողջությամբ իրականացվում է 1 ավտոմեքենայով, 1 փոխադրողի կողմից և ստացողը ևս մեկն է։

Այսպիսով, ոչ թանկարժեք ապրանքների արտահանման դեպքում տնտեսվարողները կազատվեն պետտուրքի վճարման պարտականությունից։ Սա, ըստ էկոնոմիկայի նախարարության, կհանգեցնի արտահանողների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը և տվյալ շուկաներում արտահանողների ավելացմանը:

Նշենք, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2019 թվականին ոչ թանկարժեք բեռների արտահանման 4210 գործարք է կատարվել, որոնցից գանձվել է 37.4 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք, 2020 թվականին կատարվել է 6020 գործարք, գանձվել է 28.8 մլն դրամի տուրք։

Ու թեև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխության ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի մուտքերի նվազմանը, բայց ՀՀ կառավարությունը հաստատեց օրենսդրական առաջարկը` ի շահ փոքր ու միջին արտահանողների։ Կառավարության հաստատած օրինագիծն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54