Լրահոս 24/7
13.01.2022

ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. կառավարությունը փորձում է կանխել նոր թանկացումը

ԱԷԿ-ում ֆինանսական խնդիրներ են առաջացել. կառավարությունը փորձում է կանխել նոր թանկացումը

Հայկական ատոմակայանի աշխատանքում ֆինանսական լուրջ խնդիրներ են ծագել, որոնք կարող են հանգեցնել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման։ Այդ մասին կառավարությանը զգուշացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Բանն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ հաստատված2021-2022թթ. ատոմակայանի էլեկտրաէներգիայի սակագնում10,187.17 մլն դրամով պակաս են հաշվարկվել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների համար ներգրավված վարկերի մարման և սպասարկման ծախսերը։ Արդյունքում` 2021-2022թթ. սակագնային տարում ատոմակայանում առաջանալու է ֆինանսական ճեղքվածք:

Ճեղքվածքի ձևավորման վրա էական ազդեցություն են ունեցել նաև 2021թ. ընթացքում ատոմակայանի 141–օրյա կանգը, պատերազմի հետևանքով Արցախից էլեկտրաէներգիայի ներկրման դադարեցումը, նշված ժամանակահատվածում ՀՀ դրամի արժեզրկումը, ՋԷԿ-երին վաճառվող բնական գազի սակագնի ավելացումը, միջուկային վառելիքի ծախսի ավելացումը։

Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար, ըստ հաշվարկների, ՀԱԷԿ–ում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ 2.7 դրամ–ով, ինչն իր հերթին կազդի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագնի վրա։Հնարավոր խնդիրներից խուսափելու ու ֆինանսական ճեղքվածքի մասնակի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել թույլատրել Հայկական ատոմակայանին 2021 թվականին ատոմակայանի վերագործարկման նպատակով հատկացրած գումարից 6 մլրդ դրամն ուղղել վարկերի մարման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։

Հիշեցնենք` 2022թ–ին ՀՀ սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն արդեն թանկացել է։ Փետրվարի 1-ից սպառողների համար սահմանվել են հետևյալ սակագները

• ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառողների համար` գիշերայինը` 41.5 դրամ, ցերեկայինը` 31.5 դրամ,

• 201-400 կՎտ/ժ սպառողների համար` գիշերայինը` 43.5 դրամ, ցերեկայինը` 33.5 դրամ,

• 400 կՎտ/ժ–ից ավելի սպառողների համար` գիշերայինը` 45.5 դրամ, ցերեկայինը` 35.5 դրամ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է