Լրահոս 24/7
13.01.2022

Վարկային կազմակերպությունների անվան տակ խարդախությամբ հափշտակում են գումարներ (տեսանյութ)

Վարկային կազմակերպությունների անվան տակ խարդախությամբ հափշտակում են գումարներ (տեսանյութ)

Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։
Ընդհանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այդ հավաքագրումը հիմնականում իրականացվում է սոցիալական կայքերի միջոցով։

Սոցիալական կայքերում բացում են տարատեսակ էջեր, որոնք իբր քաղաքացիներին տրամադրում են վարկեր։

Քաղաքացին հավատալով այս ամենին՝ ուղարկում է իր անձնական տվյալները, ինչից հետո նրա անունով ձևակերպվում է վարկ, բայց նա, բնականաբար, գումար չի ստանում։ Ձևակերպված վարկի գումարը հափշտակում է խարդախը, իսկ վարկային բեռը մնում է քաղաքացու ուսերին։

Էլեկտրոնային դրամապանակների մասով խաբեության մյուս եղանակն էլ այն է, որ սոցիալական ցանցով քաղաքացու հետ կապվում է իբր էլեկտրոնային դրամապանակի կազմակերպության մի աշխատակից, որն առաջարկում է «պրեմիումպլյուս» կամ, այլ կերպ ասած` ստանալ առավել բարձր դաս, ինչը կօգնի վարկեր ձևակերպել կամ ավելի շատ գործարքներ կատարել։ Կրկին պահանջում են տրամադրել անձնական տվյալներ։ Եվ նույն եղանակով բանկում կամ վարկային կազմակերպությունում ձևակերպում են վարկ։ Փորձը ցույց է տվել, որ խարդախները հիմնականում վարկի գումարը փոխանցում են իրենց բուքմեյքերական հաշիվներին, ապա` կանխիկացնում։

Խարդախության մեկ այլ եղանակն էլ հետևյալն է։ Հանցամիտը, այսպես ասած, «սև ցուցակում» հայտնված անձանց առաջարկում է միասին գնալ առևտրի որևէ կենտրոն, քաղաքացու անունով, ապառիկ եղանակով գնել որևէ իր։ Նա խոստանում է վաճառել այդ իրը և գումարը տալ քաղաքացուն։ Իրականում` գնածը վաճառում է շատ էժան, գումարը հափշտակում և անհետանում է։ «Լավագույն դեպքում» քաղաքացուն տալիս է վաճառած ապրանքի չնչին մասը, սակայն քաղաքացին սկսում է վճարել ապառիկի ողջ գումարը։

Նշված բոլոր եղանակներով հանցագործությունների փաստերով ոստիկանությունում և քննչական կոմիտեում կան հարուցված քրեական գործեր, կան բացահայտված հանցագործություններ ու պատասխանատվության ենթարկված անձինք, սակայն դեռ կան նաև խաբեությամբ գումար հափշտակողներ։ Ուստի պետք է լինել տեղեկացված։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ կասկածելի անձանց կամ կազմակերպությունների հետ շփումից, չհավատալ և չուղարկել  անծանոթներին սեփական անձնական տվյալները։

Համացանցը ողողված է նման կեղծ հայտարարություններով, դրանք փակցված են նաև գետնանցումների պատերին ու փողոցների սյուներին։ Ֆինանսական գործարքներ հարկավոր է կատարել միայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող բանկերում ու վարկային կազմակերպություններում։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է