Լրահոս 24/7
13.01.2022

Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները

Կառավարությունը հաստատեց նոր մարզպետների նշանակումները

Կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշմամբ Արագածոտնի մարզպետի Ռազմիկ Պետրոսյանն ու Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։Կառավարության այլ որոշումներով Արագածոտնի մարզպետ նշանակվեց Սերգեյ Մովսիսյանը, Արարատի մարզպետ` Սեդրակ Թևոնյանը

Նորանշանակ մարզպետները ներկա էին կառավարության նիստում, նրանց շնորհավորեց վարչապետ Փաշինյանը։ Մարզպետները շնորհակալություն հայտնեցին վստահության համար ու խոստացան աշխատել ի բարօրություն մարզի ու մարզաբնակների։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնում նշանակվել էր մոտ 3 ամիս առաջ` 2021-ի հոկտեմբերի 28-ին։ Դրանից առաջ` 2020-ի հոկտեմբերի 30-ից, նա Արագածոտնի փոխմարզպետն էր։

Պետրոսյանն արցախյան շարժման առաջամարտիկներից է` 1990թ. հունվարից անդամագրվել է Ապարանի կամավորական ջոկատին, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ։

Նրան այդ պաշտոնում փոխարինած Սերգեյ Մովսիսյանը ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր էր, որը հունվարի 4-ին պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։Ինչ վերաբերում է Արարատի մարզի ղեկավարին՝ Ռազմիկ Թևոնյանին փոխարինած Սեդրակ Թևոնյանը նրա որդին է։

Ռազմիկ Թևոնյանն Արարատի մարզպետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերի 10-ին։ Նա 2021թ–ի սեպտեմբերի 9-ին հրաժարվել էր մարզպետի պաշտոնից, բայց մի քանի օր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:Նրա որդին` անկուսակցական Սեդրակ Թևոնյանը ևս հունվարի 4-ին ԱԺ «ՔՊ» պատգամավորի մանտադից հրաժարվելու դիմում էր ներկայացրել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է