Լրահոս 24/7

Առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ՊՈԱԿ-ներին տրված արտոնությունը վերանալու է. Նարեկ Զեյնալյան

ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը, Էմմա Պալյանը, Հռիփսիմե Հունանյանը հեղինակել են «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Այսօր ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանն ասաց, որ առաջարկում են առկա խտրական մոտեցումը վերացնել:

Գործող իրավակարգավորումներով՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործման փորձաքննություն իրականացնելու համար պետք է լիցենզավորում ունենա տվյալ մարմինը: Կան բացառություններ առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների եւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման համար: Եվս մեկ ՊՈԱԿ կար, որը զբաղվում էր տվյալ գործունեությամբ, բայց դուրս էր մնացել այս բացառությունների ցանկից:

Խոսքը ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» մասին է. «Խտրական մոտեցում էր առաջացել այս ՊՈԱԿ-ի նկատմամբ: Խտրականությունը վերացնելու համար առաջարկում ենք, որ մյուս երկու ՊՈԱԿ-ները, որոնք գտնվում են արդարադատության եւ առողջապահության նախարարությունների ենթակայության տակ, բացառությունների ցանկից հանել ու դարձնել պարտադիր լիցենզավորված գործունեություն:

Բացառությունների մեջ թողնելու ենք միայն ոստիկանության ստորաբաժանումը, որը վերահսկող մարմին է ու լիցենզավորման ենթակա չէ»: Առողջապահության նախարարությունն առաջարկել էր 6 ամիս ժամանակ տալ, որպեսզի այդ ՊՈԱԿ-ները հասցնեն լիցենզավորվել: Նարեկ Զեյնալյանն ասաց, որ արդեն լիցենզավորման գործընթացը սկսվել է, երկու ՊՈԱԿ հասցրել են լիցենզավորվել, ուստի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամիսը բավարար ժամկետ է, որ կարողանան ըստ օրենքի գործել:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

36 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

48 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago