Լրահոս 24/7

«Արմենիկումն» ու Հերհերի հիդրոէլեկտրակայանը ՊՆ-ին այլևս պետք չեն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել և պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին է փոխանցվել ՀՀ կառավարության 2017-ի ապրիլի 13-ի որոշմամբ, հանդիսանում է փոքր հիդրոէլեկտրակայան, որն իր արտադրանքը վաճառում է «ՀԷՑ» ՓԲԸ-ին: Աշխատողների թիվը՝ 10 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 1000 ք.մ., որից շենք, շինություններ՝ 351 ք.մ.: «Արմենիկում» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 8-ի որոշմամբ:

Ընկերությունն իր ենթակառուցվածքներով հանդիսանում է ինֆեկցիոն հիվանդանոց, մինչև 2020թ. իրականացրել է բուժծառայությունների մատուցում պետական պատվերի շրջանակներում: Ներկայումս իրականացնում է լոբարատոր հետազոտություններ մասնավոր պատվերների հիման վրա, ինչպես նաև տարածքների վարձակալությամբ տրամադրում, աշխատողների թիվը՝ 14 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 0.92 հա, որից շենք, շինություններ՝ 4467.34 ք.մ.: 

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

59 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago