Լրահոս 24/7

Ո՞վ ասեց՝ կեղծ է. Վահրամ Դումանյանը` մարզպետների դիպլոմների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով Արագածոտնի ու Սյունիքի մարզպետների դիպլոմների կեղծ լինելու մասին լուրերին, ըստ էության հերքեց դրանք։«Որևէ կեղծիքի մասին խոսք չկա, ինչո՞ւ եք դուք այդ նյութն այսպես տարածում մեր 2 մարզպետների հետ կապված։ Որևէ մեկի՝ դիպլոմ չանվանենք, այդ փաստաթուղթը ներկայացրած, կեղծ չէ՛։ Խոսքը ուրիշ բանի մասին է, որ այդ բուհը, այդ կազմակերպությունը, որ կոչվում է բարձրագույն ուսումնական հաստատություն՝ հավատարմագրված չէ՛, դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը կեղծ է»,– ասաց Դումանյանը։

Նախարարը պարզաբանեց, որ, քանի որ տվյալ բուհերը հավատարմագրված չեն եղել, դրանց նախկին շրջանավարտներին 2003-2017 թթ–ին հնարավորություն է տրվել հետին թվով պետական նմուշի դիպլոմ ստանալու։ Դրա համար նրանք պետք է պետական ավարտական քննություններ հանձնեին պետական որևէ բուհում։

«Հանգամանքների բերումով, վստահ եմ, հիմա էլ կան մարդիկ, որոնք այն ժամանակ չեն եկել, բայց վաղը կարող է խնդիր ունենան դիպլոմի հետ կապված, այդ պատճառով ուզում ենք հարցին տալ ամբողջական լուծում։ Դուք խոսում եք անձերի մասին, որոնք շատ հարգելի և շատ մեծ ներդրում ունեն։

Պարոն Պետրոսյանից եք դուք խոսում, պարոն Պետրոսյանը կյանքն է դրել մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, դուք այսօր դրել, ասում եք՝ կեղծ դիպլոմ ունի էդ մարդը, ո՞վ ասեց՝ կեղծ է»,– լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ԿԳՄՍ նախարարը։Հիշեցնենք, լրատվամիջոցներում վերջերս լուրեր տարածվեցին, թե Արագածոտնի ու Սյունիքի մարզպետները բարձրագույն կրթություն չեն ստացել ու դիպլոմներ չունեն։ Բարձրացված աղմուկից հետո մարզպետարանների կայքերում տեղադրվեցին նրանց ավարտական փաստաթղթերի օրինակները։

Մեզ կարող եք հետևել նաև Instagramum։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago