Լրահոս 24/7
13.01.2022

«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան

«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման շուրջ առաջացած կասկածները, մտահոգություններն անհիմն են։ Նա նման հայտարարություն արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

«Ես համարում եմ, որ հանրային կառավարման մեջ թափանցիկությունը շատ կարևոր գործոն է և կարծում եմ, որ այս խնդրի շուրջ մեկ տարուց ավելի առաջացած կասկածները , մտահոգություններն անհիմն են, և չկա որևէ ծախս, գործընթաց, որը արվել է Հայաստանի այդ պահի իրավիճակին հակընդդեմ կամ երկրի շահերին հակառակ»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ լինելով առողջապահության նախարար, իր լիազորությունների շրջանակներում ընդունել է որոշումներ, ներկայացրել է պահանջներ, ստացել պատասխաններ և իրականացրել պատերազմի ժամանակ իրեն վերապահված գործողություններ, որոնց շատ փոքր մասն է ֆինանսներին առնչվում։«Երբ երկրում ռազմական դրությունը հայտարարվեց, մենք պարտավոր էինք հավելյալ միջոցներ տրամադրել առաջացող խնդիրները լուծելու համար։ Առողջապահության նախարարության խնդիրը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց բուժումը կազմակերպելն էր և հարձակման հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակչության ամենօրյա բժշկական սպասարկումը»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` մի շարք հաշվարկներից հետո, որոշվել է, որ այդ աշխատանքն իրականացնելու համար 1.8 միլիարդ դրամ է անհրաժեշտ։Այս գումարի շրջանակներում առողջապահության նախարարությունը տասնյակ բժշկական հաստատություններին փոխանցել է պատերազմում վիրավորվածների բուժման ծախսերը և կազմակերպել է արցախցիներին տրամադրվող բուժօգնությունը։ Ըստ Թորոսյանի` իր խոսքերն ապացուցող բոլոր փաստաթղթերն առկա են։Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է