ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում այդ մասին արտգործնախարարը գրել է «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում:
«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդեռլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», – նշել է Արարատ Միրզոյանը:
Վոպկե Բաստիան Հեքստրան Նիդեռլանդների ԱԳ նախարար է նշանակվել հունվարի 10-ին: Նա նաև զբաղեցնում է երկրի փոխվարչապետի պաշտոնը:













