Լրահոս 24/7
14.01.2022

Պետությանը պատճառվել է ավելի քան 200 միլիոն դրամի գույքային վնաս. ՔԿ

Պետությանը պատճառվել է ավելի քան 200 միլիոն դրամի գույքային վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքոմ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, պետությանը պատճառված վնասի չափը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, 2015 թ. հունվարից մինչև 2018 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով, օգտագործելով ինքնությունները չպարզված անձանց կողմից կազմված, իրավունք վերապահող պաշտոնական ակնհայտ կեղծ փաստաթղթեր, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և ստացել գումար:

Մասնավորապես, ընկերության տնօրենը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված՝ տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման լիցենզիայի պայմանների իրականացման շրջանակներում, Կապան և Գորիս քաղաքներում տեղակայված կայաններում ընկերության կողմից առանց տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու, օգտագործելով պաշտոնական կեղծ փաստաթղթեր, այն է՝ ՀՀ կառավարության 2007 թ. փետրվարի 15-ի թիվ 346-Ն որոշման 3-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու փաստը հավաստող և նշված ծառայությունների մատուցման դիմաց վճարման համար հիմք հանդիսացող տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի արատորոշման քարտերը, տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնները, փաստացի տեխզննում չանցած ավտոմեքենաների տեխզննման կտրոնների երկրորդ հատվածները, դրանք ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարություն և դրանց հիման վրա խաբեությամբ ՀՀ պետական բյուջեից ստացել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 203.572.000 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՍՊ ընկերության տնօրենի վերաբերյալ մասը քրեական գործից անջատվել, առանձնացվել է առանձին վարույթում, և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Նախաքննական մարմնի որոշմամբ՝ ընկերության տնօրենի անշարժ գույքի՝ երկու հողամասի, երեք բնակարանի և մեկ արտադրամասի վրա կալանք է դրվել:

Պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ փաստաթղթային կեղծիքներ կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է