Արևմտյան երկրները նպաստում են իրադարձությունների բացասական զարգացմանը, աշխարհում կուտակվում է կոնֆլիկտային ներուժ,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին:
«Իրավիճակը չի բարելավվում, կոնֆլիկտային ներուժը կուտակվում է։ Արևմտյան գործընկերները վճռականորեն նպաստում են իրադարձությունների նման բացասական զարգացմանը, նրանք անում են ամեն ինչ՝ խարխլելու միջազգային հարաբերությունների ճարտարապետությունը, որը հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա և հետապնդում է միջազգային իրավունքը սեփական կանոններով փոխարինելու գիծ»,- ասաց նախարարը 2021 թվականի արդյունքներին հաջորդած ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ հետադիմական են հայտարարվում նրանք, ովքեր չեն միանում բոլորին նոր մոտեցումներ թելադրող «առաջնորդների կոալիցիաներին»։













