Լրահոս 24/7
14.01.2022

Հայ-ռուսական համալսարանի հնարավոր չարաշահումների դեպքով քրգործի հարուցումը կբողոքարկվի

Հայ-ռուսական համալսարանի հնարավոր չարաշահումների դեպքով քրգործի հարուցումը կբողոքարկվի

Գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա Հայ-ռուսական համալսարանի դեմ քրեական գործի հարուցումն անիրավաչափ է, և բուհի կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սասուն Բաղդասարյանը` արձագանքելով ՀՀ դատախազության երեկվա հայտարարությանը։Երեկ ՀՌՀ–ի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր դեմ արդեն հարուցել են կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ։ Նա նշել էր, որ գործն ամբողջությամբ պատվիրված ու հնարածին է, և դրանով ամեն գնով ուզում են հասնել իր հրաժարականին կամ պաշտոնանկությանը։

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ իրենք ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել են ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և ՀՌՀ–ի գործունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր։ Դրանցում առկա են տվյալներ բուհում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ: Այս ամենը պարզելու հիմքով էլ քրգործ է հարուցվել։

«Հաղորդագրությունում նշված ՌԴ դատախազության կողմից ստացված «նյութերը» վերաբերում են Հայ-ռուսական համալսարանում 1 տարի առաջ կատարված երկու ստուգումներին ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից։ Դրա արդյունքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները համալսարանի կողմից վերացվել են»,–ասում է Բաղդասարյանը։

Ուստի, ըստ Բաղդասարյանի, զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ:

Բաղդասարյանը հավելում է, որ ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ դատախազություն, ինչը հաստատում է Դարբինյանի գնահատականը՝ գործի պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ:Իսկ ինչ վերաբերում է ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը, ապա դրա վերջնական ակտում արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ:

Բաղդասարյանը պնդում է` նախորդ տարվա մարտի 29-ին համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ:Հիշեցնենք, որ ՀՌՀ–ում հնարավոր չարաշահումների դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Քրգործն ընդունվել է վարույթ, և նախաքննություն է սկսվել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է