Քաղաքականություն

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է պահանջել Էրդողանի խորհրդականի խոսքերի վերաբերյալ

Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Էրդողանի խորհրդական Իհսան Շեները մի շարք սկանդալային հայտարարություններ էր արել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ։

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, ով բառացի դատապարտեց Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունները: Այժմ մենք մեր թուրք գործընկերներից պահանջել ենք պարզաբանել, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականը, մասնավորապես, հայտարարել էր, որ Ղազախստանը Թուրքիայի դաշնակիցն է Թյուրքական պետությունների կազմակերպությունում, որն «ազատվել է 30-ամյա խորհրդային լծից» ու կարող է վերադառնալ իր մշակութային արմատներին։

Շեները նշել է,որ Ղազախստանին այժմ ցանկանում են «նոր լծի տակ» մտցնել` ակնարկելով խաղաղապահ ուժերի տեղակայումը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago