

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցով եղել է Արևմտյան մաքսատուն-վարչությունում: Կոմիտեի ղեկավարը շրջայց է կատարել մաքսատան ստորաբաժանումներում, տեղում հետևել է փաստաթղթային հսկողության և մուտքերի համակարգերի, բացթողնման բաժինների աշխատանքների կազմակերպման գործընթացին:
ՊԵԿ նախագահն այցելել է նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության տարածքներ: Ռուստամ Բադասյանը ծանոթացել է մաքսային հսկողության տարածքում ապրանքների պահպանման հնարավորություններին, ապրանքների բացթողնման գործընթացի կազմակերպմանը: Կոմիտեի ղեկավարին զեկուցվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց և քաղաքացիների սպասարկման պայմանների բարելավման նպատակով տրվել է վերանորոգման աշխատանքների մեկնարկը, և դրա ավարտից հետո լինելու է ամբողջությամբ նոր՝ բարձր որակի սպասարկում։
Շրջայցի ընթացքում քննարկվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց, քաղաքացիների անունով տեղափոխվող առաքանիների համար մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացման հարցեր: Կոմիտեի ղեկավարը հատկապես կարևորել է արագ ու որակյալ ծառայությունների մատուցումը և գործառույթների պատշաճ իրականացումը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…