Լրահոս 24/7
14.01.2022

Հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողներին տրամադրվող արձակուրդների ու այլ երաշխիքների մասին

Հղի կանանց և մինչև 3 տարեկան երեխա խնամող աշխատողներին տրամադրվող արձակուրդների ու այլ երաշխիքների մասին

Հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների իրավունքներն ու երաշխիքները սահմանված են ՀՀ աշխատանքային օրենսգրքով։

Ըստ այդմ՝ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ կազմակերպության լուծարման  հետևանքով աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի): Արգելվում է նաև հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում։

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ՝

1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության ժամանակահատված),

2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,

3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում։

Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր, հոր կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ՝ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը։

Աշխատողի խնդրանքով՝ կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո, տրամադրվում է ամենամյա արձակուրդ մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը, իսկ հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողներին ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք է տրվում՝ անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո։  

Աշխատանքային օրենգրքով հստակեցված են նաև հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների՝ աշխատանքային գործընթացում ներգրավման պայմանները։ Ըստ այդմ՝ հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ։  Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան։

Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները միայն իրենց համաձայնությամբ կարող են ներգրավվել և մասնակցել՝

  • արտաժամյա աշխատանքի,
  • հանգստյան օրերին աշխատանքի,
  • տանը կամ կազմակերպությունում հերթապահության (հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների դեպքում),
  • ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի,
  • մեկնել գործուղման։

Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում երեխային կերակրելու համար` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Այդ ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է