Լրահոս 24/7
15.01.2022

Հայ ինժեներների ռոբոտ–զինվորը 4 տարի սպասում է արտադրության

Հայ ինժեներների ռոբոտ–զինվորը 4 տարի սպասում է արտադրության

Հայ ինժեներների ստեղծած ռոբոտ–զինվորը պատրաստ է 2017-ից, բայց դեռևս չի ընդունվել փորձարկումների ու հետագա սերիական արտադրության համար։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է ռոբոտի նախագծի համահեղինակ Վահան Իսաջանյանը, «ցամաքային անօդաչուի» գաղափարը ծագել էր դեռ 2000-ականների սկզբին։Այդ ժամանակ, ավարտելով Պոլիտեխնիկի մեքենաշինության ֆակուլտետը և վերադառնալով բանակից, նա բացել էր ինժեներական ընկերություն, որը սկսել էր պատրաստել հեռակառավարվող կոնստրուկցիաներ, հիմնականում` դարպասներ։

Հետագա տարիներին կատարել է նաև ավելի բարդ պատվերներ, օրինակ` ամերիկյան մի ընկերության համար արտադրական ռոբոտներ է նախագծել և հավաքել արհեստական ադամանդներ տաշելու համար։Գործի համար նա հավաքել էր ծրագրավորողների, ինժեներների և մեխանիկների թիմ, թեև խոստովանում է` այսօր Հայաստանում մասնագետներ գտնելը հեշտ չէ (ծրագրավորողներ գտնելը գուցե հեշտ է, բայց մյուս երկու ուղղությամբ շատ դժվար է)։

«Տեղական շուկան մեզ պարտադրում էր ոչ միայն արդյունավետ, այլ մաքսիմալ էժան լուծումներ։ Կարծում եմ` այս փորձը կօգնի նաև այստեղ. հատկապես հիմա մեր երկրին պետք են պարզ և ոչ շատ ծախսատար մոդելներ, որոնք հնարավոր կլինի արագ արտադրել տեղում և հեշտ սպասարկել զորամասերում», – նշել է Վահանը։

Իր հիմնական մասնագիտությունից` ճարտարագիտությունից բացի, նա տարիներով ուսումնասիրել է մարտավարության գրքեր, որպեսզի իր ռոբոտներին զինի այն ամենով, ինչը կարող է անհրաժեշտ լինել մարտական պայմաններում։

Պարզության շնորհիվ մոդելը թեթև է ու անգամ հաստ զրահով մնում է արագաշարժ (ինչը բարդացնում է դրա խոցումը), կարող է բավականին երկար ժամանակ անցկացնել առանց լիցքավորման։ Ընդ որում` այն կարող է տեղաշարժվել ոչ միայն հարթ տեղանքով, այլ նաև բարձր թեքության լանջերով, ինչը ևս կարևոր է Հայաստանի տեղանքի պայմաններում։ Անգամ կողաշրջվելու դեպքում կարող է կրկին կանգնել և շարունակել ընթացքը։ Ապահովված է նաև կապի հուսալիությունը, ինչը թույլ է տալիս ռոբոտին կառավարել մեծ տարածությունից։ Ռոբոտի ավելի մանրամասն տեխնիկական բնութագրերը, բնականաբար, չեն հրապարակվում։ Նույն պատճառով մենք նկարել ենք մեքենայի միայն ներքևի մասը, քանի որ մեր հանդիպման պահին այն գտնվում էր բացված վիճակում։

Ռոբոտի ներսում հնարավոր է տեղադրել մեծ քանակի զինամթերք` գնդացրի կամ նռնականետի համար (երկուսն էլ կարելի է տեղադրել մեքենայի պտտվող աշտարակի վրա)։ Այնտեղ տեղադրվում են նաև նշանառության լազերային տվիչներ և քամու ճշգրտիչներ։Մեքենան թրթուրավոր է, տանկի պես, ընդ որում` թրթուրները պատրաստված են այնպես, որ հնարավորինս քիչ վնասվեն հակահետևակային ականների հարվածային ալիքից։ Լուծված է նաև ռոբոտի ջերմային տեսանելիության խնդիրը (փորձարկումները ցույց են տվել, որ ջերմատեսիլների վրա այն գործնականում տեսանելի չէ)։Անգամ ԱԹՍ–ներով դժվար է ռոբոտին խոցել, որովհետև օդում և թիրախից ոչ հեռու գտնվող անօդաչուին մոտ 15 վայրկյան է պետք նշանառության և հարվածի համար։ «Իսկ ռոբոտի շարժիչը և ընթացային մասն այնպիսին են, որ մինչ այդ 15 վայրկյանը նա կարող է կանգ առնել, կրակել և նորից շարժվել»,– հավելել է Իսաջանյանը։

Անգամ եթե ռոբոտը խոցվելու փոքր հնարավորություն ունի, ավելի լավ է` թող խոցվի տեխնիկան, քան մեր զինվորները։ Այս միտքը այն շարժիչ ուժն է, որը Վահանին և իր թիմին օգնել է տարիներ շարունակ սեփական միջոցներով ստեղծել փորձնական մոդելներ ի հաշիվ այլ պատվերներից ստացած շահույթի և չընկրկել պետական համակարգի անտարբերությունից։ Սակայն անհատների թիմը կարող է հավաքել մեկ կամ մի քանի, բայց ոչ հարյուրավոր ռոբոտներ, որոնք այսօր անհրաժեշտ են երկրի պաշտպանական կարիքների համար։

Վերջին ամիսներին Վահանը մեքենան ցույց է տվել մի շարք սպաների։ Առաջին իսկ վայրկյաններից շատերն ակամայից նույնն են ասել. «Բա սրանից էն ժամանակ գոնե մի տասը հատ չլիներ…»։

«Սպառազինությունների մրցավազքում մենք չենք կարող հակառակորդին դիմակայել ո՛չ նյութական, ո՛չ մարդկային ռեսուրսներով։ Միայն նոր տեխնոլոգիաներով։ Մենք ուրախ կլինենք, եթե այլ ընկերություն կարողանա ավելի հաջող մոդել ստեղծել, դրանից կշահենք բոլորս։ Ուղղակի մենք ունենք տարիների փորձ և պատրաստի նախատիպ, որում բազմաթիվ խնդիրներ ենք հաշվի առել», – նշել է նա։

Սպաների, ինչպես նաև կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսված են գործնական քննարկումներ ռոբոտի հնարավոր կատարելագործման համար։Նշենք, որ Իսաջանյանի և նրա թիմի մոդելը մի քանի անգամ ցուցադրվել էր Բաղրամյանի զորավարժարանում, այդ թվում` ՀԱՊԿ–ի համատեղ վարժանքների ժամանակ։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է