Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 273-ով և դարձել 347377: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4326 մարդ (+184), կատարվել է 2636398 թեստավորում (+5342), առողջացել են վարակվածներից 333518-ը (+106):
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 8018 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի փոխվել, այն 1515 է։














