

Ոստիկանները Երևանի տարբեր հատվածներում որսագողության` սիգի ապօրինի վաճառքի դեպքեր են բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը` հավելելով, որ Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա մի տղամարդ։ Նրա մոտ հայտնաբերվել է 95 սիգ ձկնատեսակ, որը, ըստ բերման ենթարկվածի, ձեռք էր բերել Նորատուս գյուղի տարածքից։
Բացի այդ, հունվարի 14-ին Շենգավիթ վարչական շրջանում շրջայցի ժամանակ Սողոմոն Տարոնցու փողոցից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու։ Նրա մոտ էլ հայտնաբերվել է 31 սիգ։
Իսկ Վիլնյուսի փողոցից էլ բերման են ենթարկել 50-ամյա կնոջ, որը կրկին սիգի վաճառքով էր զբաղվում։Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` 2021 թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թ. հունվարի 15-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…