

Close up of male hands in bracelets behind back
Ձերբակալվել է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն և մանրամասներ ներկայացնում։
Այսպես, այսօր Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ վերջինիս որդին, «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։
Դրանից հետո Ուրցաձորի նախկին ղեկավարի որդին իջել է մեքենայից, սկսել է դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: Ոստիկանության ծառայողական մեքենային հարվածելու հետևանքով ոստիկաններից երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել և դիմել բուժօգնության:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):«Վազ 2121»-ի սրահի հետևի նստատեղի դիմաց՝ հատակին, հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, իսկ առջևի նստատեղերի միջնամասում՝ որսորդական հրացանի փամփուշտներ՝ պատյանով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:Կատարվում է նախաքննություն:
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…