

Հայաստանում կեսարյան հատման վիրահատությունների և հղիության արհեստական ընդհատման ցուցանիշների նվազեցմանն ուղղված մեխանիզմները քննարկվել են առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ նիստը վարել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։Նիստին քննարկվել են նաև հղիության ընթացքում պետպատվերի շրջանակներում ընդգրկված հետազոտությունների ցանկի ընդլայնման հարցը։
«Նիստի ժամանակ քննարկվել է պրենատալ սկրինինգի, բնածին արատների և գենետիկ հիվանդությունների վաղ պրենատալ ախտորոշման, ինչպես նաև մարզային հիվանդանոցների բուժանձնակազմի վերապատրաստմանը վերաբերվող խնդիրները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերման համար կիրառվող միջոցառումների, ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ պետպատվերի շրջանակներում բժշկական օգնություն ստացող շահառուների ցանկի ընդլայնման հարցերին նույնպես անդրադարձ է կատարվել։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին հայտնի դարձավ` ծնելիության խթանման ծրագրերից մեկը` արհեստական բեղմնավորումը, պետպատվերով, այսինքն` անվճար կդառնա մի քանի խումբ մարդկանց համար։ Պետական պատվերով արհեստական սերմնավորում և բեղմնավորում կարող են անել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողները, զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 և ավելի միավոր գնահատված։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…