Կրթություն
15.01.2022

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցականների ծնողներին

Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցականների ծնողներին

Նախորդ գրառումներիցս մեկի տակ խնդրել էին, որ ծնողների համար էլ հարցադրում անեմ։
Ծնողների համար վաղուց էի ուզում գրել, որպես ծնող։

Այս մասին գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

«Սիրելի ծնողներ, մենք հաճախ բողոքում ենք դպրոցից։ Այդ բողոքների արդարացիությունը չեմ ուզում քննարկել։ Ուզում եմ խոսել մեր՝ ծնողներիս հաճախ հանդիպող վարքի մասին։
Մեզնից շատերի առաջին հարցը դպրոցից տուն դարձող իրենց երեխային լինում է՝ ինչ ես ստացել։ Երկրորդ հարցը՝ բա էսինչը ինչ էր ստացել։ Բա ինչու էր էսինչը էսքան ստացել, իսկ դու՝ էսքան։

Ու չնկատելով՝ մեր երեխաներին դարձնում ենք գնահատականի գերի, երբ ամեն ցածր ստացած միավորից հետո սկսում են սթրես ապրել, ասես կյանքի ամենակարևոր հարցը։ Կամ, որ ոչ պակաս վատ է, երեխայի ու սովորելու մեջ սկսում ենք ձևավորել մի անհաղթահարելի հեռավորություն և օտարություն։

Մենք հաճախ մեր երեխայի սովորելու մասին խոսում ենք՝ խղճահարության դիրքից, մեղք է բառերով։ Մեղք է՝ շուտ չհանեմ, թող էսօր էլ դպրոց չգնա, ի՞նչ պիտի լինի որ, մեղք է՝ էս մի դասն էլ թող չանի, խեղճ երեխաս։
Ստացվում է, որ կրթությունն ու սովորելը մի բան է, որ խղճահարություն է առաջացնում ու որ կարելի է չանել։

Մեր ներծնողական քննարկումների առարկան ավելի հաճախ ուսուցիչների նվերներն ու դպրոցամերձ բամբասանքներն են, ոչ թե առարկաների դասավանդման որակը, մեր երեխաների կրթության խնդիրները։
Մեր ծնողական ժողովները դառնում են առանձին երեխաների վարքի ու բնավորության քննարկումներ՝ բոլորի ներկայությամբ։
Այո, մեր դպրոցը շատ խնդիրներ ունի և պետք է փոխվի։ Բայց եթե իրոք ուզում ենք այդ փոփոխությունը, ապա պետք է փոխվենք նաև մենք, սիրելի ծնողներ»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է