Լրահոս 24/7
15.01.2022

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները թույլ չեն տվել՝ բռնկվի հերթական գունավոր հեղափոխությունը․ Լուկաշենկո

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները թույլ չեն տվել՝ բռնկվի հերթական գունավոր հեղափոխությունը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը մշակել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ մեկ ժամվա ընթացքում, գրում է TASS-ը։

«Այս ամբողջ գործողությունը, ընդհուպ մինչև դետալներ, մշակվել է երկու նախագահների՝ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարների կողմից, մեկ ժամվա ընթացքում։ Ուրվագծվեց գաղափարը, ապա պաշտպանության նախարարությունները՝ Շոյգուի և Խրենինի ղեկավարությամբ, գլխավոր շտաբերում մանրամասնեցին երկու նախագահների մտադրությունները, և արդեն մի քանի ժամ անց առաջին ինքնաթիռները մեկնեցին Ղազախստան»,-հայտարարել է Բելառուսի առաջնորդը` ռազմական օդանավակայանում ելույթ ունենալով խաղաղապահների առաջ։

Լուկաշենկոյի խոսքով՝ ամեն ինչ արվել է «արագ և վճռական` առանց վարանելու»: «ՀԱՊԿ-ի ընդունած միջոցառումները` խաղաղապահ ուժերի մուտքը, թույլ են տվել Ղազախստանը զերծ պահել իրավիճակի ամենաբացասական սցենարով զարգացումից, թույլ չեն տվել, որ բռնկվի հերթական գունավոր հեղափոխությունը», – ասել է Բելառուսի նախագահը:Նա նշել է նաև, որ Ղազախստանում ՀԱՊԿ-ի գործողությունը ազդանշան է դարձել նրանց համար, ովքեր թրերն են սրում Բելառուսի և Ռուսաստանի սահմանների մոտակայքում։«Ձեր գործողություններով` թեկուզ առանց կրակոցների, առանց հատուկ գործողությունների անցկացման, հենց միայն ձեր ներկայությամբ դուք այդ երկրում խաղաղությունն ու կարգուկանոն ապահովեցիք»,-նշել է Լուկաշենկոն։

Ղազախստանում իրականացված գործողությունն առաջինն էր, երբ ՀԱՊԿ-ի խաղաղապահները գործի դրվեցին կազմակերպության անդամ պետությունում կայունություն և անվտանգություն ապահովելու համար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է