Սաստիկ բքի պատճառով փակ է Մեղրիի լեռնանցքը։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Ժամը 18։50-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Սիսիան-Գորիս ճանապարհին ևս ձնաբուք է, տեղում կատարվում են ձնամաքրման, ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։













