Ռուսականխաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին, տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԱԾ–ն։
«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Արցախի ԱԱԾ–ն պարզում է ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները։













