Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ ցույց է տալիս Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ մասնակցությունը երկրի պետական կառույցների կայքերի վրա վերջին կիբերհարձակումներին։
Ուկրաինայի Անվտանգության խորհուրդը և երկրի Ազգային ոստիկանությունը նախկինում քրեական գործ են հարուցել պետական գերատեսչությունների կայքերի վրա կիբերհարձակումների փաստով և հետաքննություն են անցկացնում։ Երկրի իրավապահ մարմինները հայտարարել են դրանում Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ մասնակցության մասին։
«Մինչ օրս կարելի է ասել, որ բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ կիբերհարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը»,- ասվում է նախարարության կայքում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանին ուղղված մեղադրանքները՝ ընդգծելով, որ Մոսկվան տեղյակ է այն պնդումներին, թե իբր Ռուսաստանը կանգնած է կիբերհարձակումների հետևում, սակայն դա «հերթական չհիմնավորված մեղադրանք է» Ռուսաստանի Դաշնությանը։













