Categories: Լրահոս 24/7

Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Այսօր ութերորդ գումարման Ազգային ժողովում երկու պատգամավորներ երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին:

Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց մանդատները:

Նշենք, որ նորանշանակ պատգամավորները փոխարինում են մարզպետներ նշանակված նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին:

ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 13–ին Սերգեյ Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի, իսկ Սեդրակ Թևոնյանը` Արարատի մարզպետ։

Թիվ 1

Recent Posts

Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Կից տեսանյութում…

9 mins ago

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

40 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

44 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

47 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

58 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

1 hour ago