Լրահոս 24/7

Ավստրալիայի իշխանությունները թույլատրել են «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստված անձանց մուտքը երկիր

Ավստրալիայի Ներքին գործերի նախարարությունը թույլ է տվել երկիր մուտք գործել ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստված քաղաքացիներին։ Այս մասին են վկայում երկուշաբթի գործակալության կայքում հրապարակված տվյալները: 

Գերատեսչությունը նաև պարզաբանել է, որ Sputnik V-ով պատվաստման կարգավիճակը հաստատելու համար օտարերկրյա քաղաքացին Ավստրալիա մուտք գործելիս պետք է ներկայացնի միջազգային վկայական, որտեղ նշված կլինեն դեղամիջոցի անվանումը և երկու պատվաստումների ժամկետները, որոնցից վերջինի ընդունումից առնվազն յոթ օր պետք է անցած լինի:

Ավելի վաղ Ավստրալիայի թերապևտիկ ապրանքների վարչությունը ճանաչել էր ռուսական Sputnik V պատվաստանյութը՝ երկիր մուտք գործելիս կորոնավիրուսի դեմ պատվաստման կարգավիճակը հաստատելու համար։ Նախարարությունն ընդգծել է, որ պատվաստանյութն ունի առնվազն 89% ապացուցված արդյունավետություն կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար և 98-100% պաշտպանում է ծանր COVID-19-ից և հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից:

Մինչ այդ, երկիր մուտքն արգելված էր ռուսական պատվաստանյութով պատվաստված քաղաքացիներին, քանի որ առողջապահական վարչությունն այն չէր ճանաչել:

Թիվ 1

Recent Posts

Բալայանը Եվրաջասթի նախագահին է հանձնել Համագործակցության մեդալը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։…

7 mins ago

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի…

14 mins ago

Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱՊԱ գործակալությունը հայտնում…

20 mins ago

Կիևը սեփական զենքով կարող է հարվածել Ռուսաստանի խորքերը․ Միլլեր

Կիևի ռեժիմը կարիք չունի Վաշինգտոնից թույլտվություն խնդրելու Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու համար, եթե դրանք…

38 mins ago

Նաիրի Զարյան 17-ի գաղտնիքը

«Իրականում Բաբայանը անհաջող փորձ է անում ստեղծելու արցախյան ոչ կառավարական կառույց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները…

45 mins ago

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին, բայց այնտեղ որևէ դեր չի խաղում և հուսով…

55 mins ago