«Հայաստան խմբակցությունը արտաքին քաղաքական խնդիրների քողի տակ փորձում է խնդիրներ լուծել, դիվիդենդներ շահել»,- այսօր՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստին ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ պարբերաբար իշխող քաղաքական թիմը և գործադիր իշխանությունը` հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ կապված անվտանգության հետ հրապարակում է տեղեկատվություն և կիսվում է հանրության հետ: