Լրահոս 24/7

Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը

«Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ` իշխանություն պահելու համար։ Միգուցե, բայց чья бы корова мычала?

Մեղմ ասած, հիացած չլինելով Հայաստանում ժողովրդավարության այսօրվա մակարդակով, պետք է հիշեցնեմ, որ 1995 թվականին ՀՀՇ-ն և 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծված ընտրություններով են պահպանել իշխանությունը։

Պետության դեմ ծանրագույն հանցագործություն, որը (առնվազն` առայժմ) չեն արել Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն։

Հույսով եմ, որ Հայաստանը երբեք այլևս չի տեսնի իշխանության պահպանման համար արված այնպիսի քայլեր, ինչպիսիք արել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը։

Եվ պետք է անենք ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման համար արված քայլերի հարցում չդառնա այդ այդ երեքից որևէ մեկի պես»,- գրել է Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Թիվ 1

Recent Posts

Մահացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

Մահացել է նկարիչ, ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։ Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը…

5 mins ago

Եվրաքվեի համար հավաքվել է 27.560 ստորագրություն

15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…

20 mins ago

26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…

29 mins ago

Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…

38 mins ago

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։  «Արմենպրեսի»…

40 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

1 hour ago