Լրահոս 24/7

Wizz Air-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան

 Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ընթացքում, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել երկու երկրների միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Պայմանավորվածության համաձայն, Wizz Air Abu Dhabi-ն առաջիկայում կսկսի թռիչքներ իրականացնել Երևան:

Ըստ հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների միջև հաստատվող նոր օդային կամուրջը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական ու գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ, որն էական խթան կլինի հատկապես զբոսաշրջության զարգացման համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է մեկնել հունվարի 14-ին:

Թիվ 1

Recent Posts

«Իսրայելի դեմ գործողություններն ավարտվել են». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի դեմ ռազմական գործողություններն ավարտվել…

26 mins ago

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

13 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

15 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

15 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

15 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

15 hours ago