Լրահոս 24/7
17.01.2022

Պետք է ցույց տալ, թե որտեղ են կարմիր գծերը Հայաստանի և Արցախի համար, որոնք հակառակորդը չպետք է անցնի․ Ս․ Օհանյան

Պետք է ցույց տալ, թե որտեղ են կարմիր գծերը Հայաստանի և Արցախի համար, որոնք հակառակորդը չպետք է անցնի․ Ս․ Օհանյան

Հայաստանի խորհրդարանը հրաժարվեց քննարկել ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերի վերաբերյալ: «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստի օրակարգում։

Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նախագիծը հնարավորություն կընձեռեր քննարկել ստեղծված իրավիճակը: Պետք է ցույց տալ, թե որտեղ են կարմիր գծերը Հայաստանի և Արցախի համար, որոնք հակառակորդը չպետք է անցնի։

«Իհարկե, ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ չենք ցանկանում, որ հակառակորդը դառնա հարևան։ Բայց չէր կարելի առանց նախապայմանների հետ քաշել հայկական զորքերը 2020-ի ռազմական գործողություններից հետո»,-հայտարարեց Օհանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հայտարարության տեքստում օգտագործվում են բացասական ձևակերպումներ գործող իշխանությունների հասցեին, որոնք կարող են թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերը։

Բացի այդ, հայտարարության մեջ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերը շաղկապված են Արցախի հարցի հետ, ինչը գործող իշխանությունը ճիշտ չի համարում։«Առաջին հարցը տարածքային է, երկրորդը՝ ժողովրդի ինքնորոշման հարց է, և դրանք միավորելը ճիշտ չէ»,-ասաց Գրիգորյանը։

Ի պատասխան, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխանությունները միտումնավոր տորպեդահարում են ընդդիմության կողմից քաղաքական քննարկումների ցանկացած նախաձեռնություն։«Եթե ձեզ դուր չէին եկել իշխանության հասցեին ձևակերպումները, կարելի էր պարզապես փոփոխել հայտարարության տեքստը, բայց, այնուամենայնիվ, քննարկել այն։

Չի կարելի խուսափել կարծիքների փոխանակումից անգամ նման բարդ հարցերի շուրջ»,-հայտարարեց նա։ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը դեմ է քվեարկել լիագումար նիստին հայտարարության նախագծի ներառմանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է