Լրահոս 24/7

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ, որը կաջակցի նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ սոցիալական պաշտպանության ոլորտում վարվող քաղաքականության վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ  հաշվի է առնվելու այն, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ այլևս չեն ներկայացնում տվյալ կազմակերրպությունն, ինչպես նաև այն, որ համավարակով և 2020թ․ պատերազմով պայմանավորված՝ սահմանված ժամկետներում չի իրականացվել կազմի ռոտացիա, հայտարարվում է նոր կազմի հավաքագրում։

Այն հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններն, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն, կարող են դիմել խորհրդի կազմում ընդգրկվելու համար։

Խորհրդի կազմում կարող է ընդգրկվել առնվազն 15 անդամ։ Ընդգրկվել չեն կարող այն անձինք կամ կազմակերպություններն, ովքեր նախարարության կողմից տվյալ պահին ֆինանսավորում են ստանում (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝  «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն)։ Վերջիններս կարող են ընդգրկվել բացառապես խորհրդի նախագահի պատճառաբանված որոշման հիման վրա։

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար պահանջվող դիմումների ձևերին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Դիմումներն ու կից փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել press@mlsa.am էլեկտրոնային հասցեին մինչև փետրվարի 1-ը ներառյալ՝ հաղորդագրության անվանում բաժնում նշելով «Հայտ – նախարարին կից հասարակական խորհուրդ»:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

3 hours ago