Լրահոս 24/7
17.01.2022

ԱԺ–ն քննարկում է անկանխիկ գործառնությունների մասին օրինագիծը

ԱԺ–ն քննարկում է անկանխիկ գործառնությունների մասին օրինագիծը

Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծի շահառուն ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ բանկերը։ Այսօր ԱԺ–ում նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Այս նախագիծը նրա մասին է, որ բանկերն ամբողջությամբ ունենան մենաշնորհային դիրք գումարի շրջանառության ոլորտում։ Սրանից ինչ է շահում հայ մարդը, ես, ճիշտն ասած, նախագծի անհրաժեշտությունից, հիմնավորումներից լավ չեմ հասկանում»,– ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը քննարկվող օրինագիծը որակեց որպես ուղիղ միջամտություն սեփականության իրավունքին, քանի որ, նրա մեկնաբանմամբ, պետությունն ուղղակի ասում է, թե քաղաքացին ինչպես պետք է տնօրինի իր սեփականությունը, տվյալ դեպքում` դրամական միջոցները։Նույն խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց ֆինանսական այլ կազմակերպությունների` լոմբարդների, վարկային կազմակերպությունների վերաբերյալ` նշելով, որ տվյալ օրենքի պատճառով դրանք դուրս կմղվեն մրցակցային դաշտից։

«Սրա հետևանքով պատկերացնո՞ւմ եք` ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններին ինչ հարված է գալու, ֆինանսական այն կազմակերպություններին, որ սպասարկում են մեր հասարակության մի խավի, որոնք բանկերից օգտվելու հնարավորություն չունեն։ Այսօր մարդը մի ձեռքով բերում, ոսկին դնում է, մյուս ձեռքով գումարը վերցնում, գնում է։ Հիմա դուք ասում եք` չէ, որ գնում է վարկային կազմակերպություն, վարկային կազմակերպությունը թող մի հատ հաստատի, տա բանկին, բանկը նստացնի նրա հաշվի վրա։ Պարզ է, չէ՞, որ մի քանի օր հետո բանկերը կսկսեն վարկային կազմակերպություններից փող տանել»,– ասաց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում թեև գոհունակություն հայտնեց, որ ՀՀ–ում վերջին տարիներին անկանխիկ գործարքներն ավելացել են, կանխիկները նվազել, բայց նաև մտահոգությունը հայտնեց ներկայացված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ` առաջարկելով թողնել, որ անկանխիկ փոխանցումների սովորույթը արմատավորվի բնական ճանապարհով։

Պատկերավոր լինելու համար Մինասյանը բերեց գյուղմթերքի մեծածախ առևտրի օրինակը` նշելով, որ այս օրենքը դաշտում իր բերքը տեղում իրացնող գյուղացուն ստիպում է նախ գնալ բանկ, հաշիվ բացել, մեծածախ գնորդին ասել` գումար փոխանցիր այս հաշվեհամարին, հետո էլ գնա հասնի շրջկենտրոն կամ քաղաք, որ կարողանա կանխիկացնել իր գումարը։

Ընդդիմադիր գործընկերների ելույթներին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` հայտարարելով, որ այդ ամենն արվում է առաջին հերթին ստվերի դեմ պայքարելու նպատակով։

«Դուք ինքներդ լավ գիտեք, որ փողերի լվացման թիվ մեկ պահանջներից մեկը անկանխիկ գործարքներն են։ Եվ 300 000 դրամը դա շատ մեծ գումար է, այդ շեմն էլ հետագայում պետք է նվազեցվի»,– ասաց նա։

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ ըստ համաշխարհային վերլուծությունների` բանկում հաշիվ ունենալը լուծում է աղքատության խնդիրը։ Նրա դիտարկմամբ` եթե մարդն ունի բանկային հաշիվ, խնայողություն ու կարողանում է այդ հաշվից օգտվել, կարող է խուսափել աղքատացումից ու վարկային ծանր բեռի տակ հայտնվելուց։«Ես ուզում եմ, որ մեր քաղաքացիներն ունենան նույն հնարավորությունները, ինչ ես։

Այսօր դա չկա, որովհետև մենք մեր օրենքներով, մեր գործողություններով սահմանափակում ենք, ասում ենք` դե, որ գյուղում ես ապրում, ոնց կարող է դու բացի կանխիկից ուրիշ բան անես։ Մենք ասում ենք հակառակը` պատասխանատվությունը վերցնում ենք բանկերի վրա, որ մեր քաղաքացիներն ունենան նույն գործառնությունները կյանքում, նույն ֆինանսական հասանելիությունը, ինչ մենք։ Սա ամենակարևոր ուղերձն է այս օրինագծի, որն ուղղված է մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելուն»,– ասաց Երիցյանը։

Լրահոս
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
19:26
Ռուսական «հետաքննությունը»՝ որպես ամերիկյան․ ինչպես է տարածվում Փաշինյանի դստեր մասին կեղծ նարատիվը
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
16:59
Իրանը բազմիցս խախտել է հրադադարը․ Թրամփ
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
16:39
Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
16:31
Եթե հրաժարվում ենք մեր իսկ լեզվից և հիշողությունից, պետք է գիտակցենք՝ սա քաղաքական ընտրություն չէ, սա հրաժարում է մեր պատմությունից ու ապագայից. Արա Այվազյան
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
16:14
Էլեկտրաէներգիայի նոր սակագնային փոփոխություններ
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
16:08
«Ապրելու երկիր»-ը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
15:59
Իրանը «նոր անակնկալներ» է նախապատրաստել պատերազմի վերսկսման դեպքում. Tasnim
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
15:40
ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը. Քևին Համիլթոն
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
15:35
Պետությանը պատճառված 326 մլն դրամի վնասը վերականգնվել է
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
15:24
Ուզում ենք յան տան մեզնից և անցնեն խորհրդարան. Աշոտյան
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին.  Ծառուկյան
14:55
Երբեք չենք մտածել, որ կգա մի ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին. Ծառուկյան
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
14:29
ԵՄ-Հայաստան գագաթաժողովը Ալիեւի «կոկորդին ոսկոր է»
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
14:11
Եվրամիությունը քննարկում է Հայաստանում նոր առաքելություն տեղակայելու հարցը
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
13:43
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան
13:18
Եկեղեցին չի կարող պետություն լինել պետության մեջ, եկեղեցին պետք է նաև հարկերի վճարի. Փաշինյան