

Փոփոխություններ են կատարվել երեխաների և դեռահասների համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցների, փաթեթավորման, խաղալիքների և այլ ապրանքների տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկում։
Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան լրացրել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ցանկերը՝ պոլիստիրոլից, ստիրոլից և պոլիկարբոնատային համապոլիմերներից պատրաստված արտադրանքներում բութադիենի և քլորոբենզոլի միգրացիայի մակարդակը որոշելու մեթոդներով։
Մինչ այժմ ստանդարտների ցանկերը չեն ներառել նշված մեթոդները (ջրային միջավայր բութադիենի միգրացիայի մակարդակը և օդում քլորոբենզոլի միգրացիայի մակարդակը որոշելու մեթոդները, հեղ)։
Մեթոդները մշակվել են Հանձնաժողովի կողմից իրականացված համապատասխան գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա։
Այս լրացումը վերաբերում է ԵԱՏՄ մի շարք տեխնիկական կանոնակարգերին, որոնք կապ ունեն երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքների արտադրության հետ։
Նշենք, որ Հայաստանում, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, խաղալիքները, նախքան շուկայում շրջանառության մեջ մտնելը, պետք է բավարարեն ՄՄ ՏԿ 008/2011 ( «Խաղալիքների անվտանգության մասին») տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջները։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…