

Հունվարի 17-ին, ժամը 14։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ZIL 130» մակնիշի բեռնատարին և բռնկվել։
Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Գ․ Հ․-ին (ծնված 1977 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2009 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածները հոսպիտալացվել են Երևանի Էրեբունի ԲԿ, այնուհետև Գ․ Հ․-ն (ծնված 2009 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 14:59-ին: Այրվել է «Lada 21010» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…