Լրահոս 24/7
18.01.2022

Երևանի կրկեսը զինվելու է լուսային և ձայնային սարքավորումներով

Երևանի կրկեսը զինվելու է լուսային և ձայնային սարքավորումներով

Երևանի կրկեսը, որի շենքն ամբողջությամբ պատրաստ է, առաջիկայում զինվելու է լուսային և ձայնային բարձրորակ սարքավորումներով, 2500 հանդիսատեսի համար նախատեսված հատուկ նստարաններով:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ այս մասին ասալ է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է նաև կրկեսային խոհանոցը, որը ենթադրում է գորգերի և այլ պարագաների ձեռք բերում, որոնք պատրաստվում են Մոսկվայում և այլ քաղաքներում:

«Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կրկեսը շուքով կբացվի: Ես նաև Կրկեսային գործիչների միության նախագահն եմ, միության, որի անդամներն աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող արտիստներ են: Նրանք անդադար զանգում են, հետաքրքրվում, նշում, որ ցանկանում են ներկա լինել բացմանը: Բոլորս ենք շահագրգռված, որ կրկեսը շուտ բացվի»,-ընդգծել է նա:

Պետրոսյանը շեշտել է, որ այս տարիներին կրկեսի արտիստները մշտապես ելույթներ են ունեցել տարբեր հարթակներում, հանդես են եկել մի շարք բեմերում և լավ մարզավիճակում են:

Սոս Պետրոսյանը սպասված է համարում հունվարի 29-30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայանալիք «Կրկեսը վառում է լույսերը» ներկայացումը, որին մասնակցելու են պրոֆեսիոնալ դերասաններ, հրավիրյալ արտիստներ և Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային դպրոց ստուդիայի լավագույն  սաները: «Այս տարի Թատերական ինստիտուտի կրկեսային ռեժիսուրայի կուրսն ավարտեց, և կրկեսը համալրվեց նոր ռեժիսորներով: Նրանցից մեկն իմ թոռնիկն է՝ Հրաչ Պետրոսյանը, որը բեմադրել է «Կրկեսը վառում է լույսերը»  ներկայացումը. նրա առաջին գործն է: Հրաչը ներկայացման վրա երկար է աշխատել ու արել է հնարավորը, որ հանդիսատեսը գոհ մնա: Այն և՛ փոքրիկների համար է, և՛ մեծահասակների: Շատ պատասխանատու ներկայացում է, որի փորձերն այժմ ընթանում են»,-պատմել է Սոս Պետրոսյանն ու հավելել, որ ներկայացմամբ հանդես են գալու նաև այլ բեմահարթակներում:

Պետրոսյանը նաև տեղեկացրել է, որ կրկեսային դպրոց ստուդիայում, որը ստեղծել է 1972 թվականից և գործում է մինչ օրս, ընդունելություն է սկսվել: Նա հիշեցրել է, որ դպրոց ստուդիայում անվճար են սովորում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է