Լրահոս 24/7
18.01.2022

Ռուսաստանի դեմ կիրառվող ցանկացած պատժամիջոց բացասաբար կազդի ՀՀ–ի վրա. ՀՀ ԿԲ խորհրդի անդամ

Ռուսաստանի դեմ կիրառվող ցանկացած պատժամիջոց բացասաբար կազդի ՀՀ–ի վրա. ՀՀ ԿԲ խորհրդի անդամ

Ռուսաստանի դեմ կիրառվող ցանկացած տնտեսական պատժամիջոց բացասական ազդեցություն է ունենալու ՀՀ–ի համար։ Այսօր Աժ–ում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ–ի կողմից ՌԴ–ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառումը, մասնավորապես` միջազգային S.W.I.F.T. համակարգից ՌԴ–ի բանկային համակարգն անջատելու` այս պահին ակտիվորեն քննարկվող հարցը։

«Իհարկե, ՌԴ–ի ցանկացած տնտեսական շոկ որպես ՀՀ հիմնական տնտեսական գործընկեր` մենք պրոեկտում ենք ՀՀ տնտեսության վրա։ 2014թ–ի մեծ առևտրային շոկը ՀՀ–ի վրա մեծ ազդեցություն ունեցավ, երբ աշխարհի մնացած մասում ճգնաժամ չկար, բայց կոնկրետ ռուսական ճգնաժամը մեզ վրա էլ ազդեց։ Ռուսական ընկերությունների` S.W.I.F.T.–ի հետ կապված սահմանափակումները շատ մեծ էական փոփոխությունների կհանգեցնեն տարածաշրջանում»,– ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով S.W.I.F.T. համակարգից Հայաստանի կախվածությանը` ԿԲ խորհրդի անդամը նշեց, որ աշխարհում կա չգրված օրենք, որով ամեն ինչ արվում է, որ միջազգային նույն կառույցում, տվյալ դեպքում` ԵԱՏՄ կազմում գտնվող մնացած երկրները հնարավորինս քիչ տուժեն անդամ մեկ այլ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցից։S.W.I.F.T. համակարգն ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց միջազգային փոխանցումների կատարման արագություն, անվտանգություն և որակի համապատասխանություն ներկայում գործող միջազգային բանկային ստանդարտներին:ԱՄՆ-ի դեմոկրատ սենատորները հայտարարել են, որ հունվարի 19–ին պատրաստվում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ ներկայացնել` Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։

«Չորեքշաբթի օրը դեմոկրատ սենատորները կներկայացնեն պատժամիջոցների նոր փաթեթը, եթե Ռուսաստանի նախագահ (Վլադիմիր) Պուտինը ներխուժի Ուկրաինա»,- գրել էր ամերիկյան մամուլը` հղում անելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին։Ըստ նախագծի հեղինակների` նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուսաստանյան բանկերի ու բանկային համակարգի, մասնավորապես` S.W.I.F.T. համակարգի վրա։Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանն այսօր Աժ–ում պատասխանում է պատգամավորների հարցերին` որպես ՀՀ ԿԲ փոխնախագահի թեկնածու։

Նրան այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։Խաչատրյանն ավարտել է Տնտեսագիտական համալսարանը, ապա սովորել կառավարման ակադեմիայում, Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում, Հարվարդի բիզնես դպրոցի կոնֆլիկտների կառավարման խմբում։Խաչատրյանը ստացել է ֆինանսական վերլուծաբանի որակավորում։ Աշխատել է ԿԲ–ում, 2020թ–ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է։ Անկուսակցական է, ամուսնացած, երկու երեխաների հայր է։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է