Արցախ

Արցախում «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր կհիմնվի. Բեգլարյան

Արցախի կրթության ոլորտի բյուջեն 2022-ին 2021-ի համեմատ ավելացել է 17.6 տոկոսով և կազմում է 17 միլիարդ 331 միլիոն 212 հազար դրամ։ Տեղեկությունը 2021–ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Բյուջեի ավելացմամբ նախատեսվում է կրթության ոլորտի, այդ թվում` գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացում` միջինը 20 տոկոսով, որոշ դեպքերում մի քիչ ավելի ցածր` կախված համամասնությունից և առաջնահերթություններից»,-ասաց նա։Բեգլարյանը հայտնեց նաև, որ դեռ 2021-ից մեկնարկած երկարօրյա դպրոցի ծրագրի շրջանակում արդեն 14 դպրոց անցել է երկարօրյա ռեժիմի, ընթացիկ տարում նախատեսվում է ևս 34 դպրոց ներառել այդ ծրագրում։

Կրթության որակի բարելավման նպատակով 2022 թվականի սեպտեմբերին Արցախում կհիմնվի «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր։

«Այն լինելու է Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղը։ Իրենց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- նշեց Բեգլարյանը։

Արցախի պետական նախարարը հավաստիացրեց, որ կրթության որակի ստուգման և բարելավման ծրագրերը շարունական բնույթ են կրելու։

Թիվ 1

Recent Posts

Ես չեմ կարող ամեն օր զանգեմ ասեմ, որ երեկ հանձնարարել եմ՝ դա արվում է, թե՞ չէ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը: Այդ համատեքստում,…

6 minutes ago

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում. Ալիև

Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և, ըստ էության,…

25 minutes ago

Կառավարությունը մերժեց հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկը

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…

39 minutes ago

Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության թեմային՝ նշելով, որ սա գաղափարախոսական հարց է։…

59 minutes ago

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է

Բիշքեկում Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահներ Սադիր Ժապարովն ու Էմոմալի Ռահմոնը պետական սահմանի մասին համաձայնագիր են…

1 hour ago

Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների…

2 hours ago